News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալվեցի ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Մարագոսին, ՀՀ-ում ԵՄ Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Սիլվիա Մարիա Զեհեին և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական պատասխանատու Մարիա Պապամիխայլին։ Խոսեցի Տավուշում առկա իրավիճակի, այնտեղից սկսվող դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Իմ մտահոգությունն արտահայտեցի Ոսկեպարի 7-րդ դարի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ճակատագրի համար․ չնայած փոխվարչապետի գրասենյակը փոխանցել էր, որ մնալու է Հայաստանի տարածքում, այդքան էլ հավատարժան չէ, որովհետև մենք նման խոստում լսեցինք նաև Արցախի պատերազմից հետո Դադիվանքի մասին, երբ ասում էին, որ Դադիվանքի ճանապարհը կմնա հայկական կողմին, և կարող ենք անխոչընդոտ այցելել, սակայն չեղավ։

Դեսպանի հետ զրույցում բարձրացրի Եվրամիության դիտորդների հարցը, ովքեր թվով 200-ն են: Նշեցի, որ բնակվելով ավելի ապահով տեղերում, անհնար է իրենց կողմից դիտարկել իրավիճակը և կրակոցների պահին լինել դեպքի վայրում․ նրանք հաճախ արձագանքում են կրակոցներին կամ որևէ միջադեպի կատարվելուց ժամեր անց կամ մեկ օր հետո։ Խոսելով արցախահայության մասին՝ ընդգծեցի նրանց վերադարձի հարցի կարևորությունը՝ միջազգային երաշխիքների պայմաններում։ Քննարկեցինք նաև վիզաների ազատականացման հարցը։

Նշեցի, որ հաճախ են հայերը բախվում դժվարությունների վիզաներ ստանալու հարցում։ Անդրադարձա նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ժողովրդավարության սպառնալիքներին, այդ թվում՝ Հայաստանում առկա քաղբանտարկյալների խնդիրներին։

Դեսպանը մեկնաբանեց, որ ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման և սահմանագծման հիմք, և ողջունում է այդ գործընթացի մեկնարկը։ Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, պարոն Մարագոսն ընդգծեց, որ այն կենտրոնացած է խաղաղությանն ու կայունությանը աջակցելու իր մանդատի իրականացման վրա, և դիտորդների ներկայությունն արդեն տվել է շատ կոնկրետ արդյունքներ՝ միջադեպերի կրճատման առումով։

«Սա քաղաքացիական առաքելություն է։ Նրանք իրենց մանդատի հիման վրա վերահսկում են իրավիճակը։ Բացի այդ, ժողովրդավարական հասարակությունում օրենքի գերակայությունը պահպանելու համար նրանք, ում վստահված է հասարակության ոստիկանական գործը, իրենք պետք է ենթակա լինեն օրենքի առջև պատասխանատվության։ ԵՄ-ն վերահսկում է իրավիճակը և կապի մեջ է ՄԻՊ գրասենյակի հետ»,- նշել է իր խոսքում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը կարևորում է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման ներկա գործընթացը. Խաչատուրյան
Մենք սկսել ենք «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությունը, որն ուղղված է...
Կիրանցում սպասում են, տեսնեն՝ ժողովրդական շարժումն ինչ արդյունքներ կգրանցի, ըստ այդմ  կորոշեն իրենց քայլերը. Դանիելյան
Մարդկանց, որոնք անհնազանդության ակցիաների մեջ են եղել,  ասում են՝ ձեզ աշխատանքից կազատենք, դուք պատասխանատվության կենթարկվեք…
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար
Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում; Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․Շահինյանի...
Շփումներն Ալմաթիում ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի բանակցությունները...
Մոսկվան ողջունում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաիթիում անցկացրած բանակցությունները
Ռուսաստանը ողջունում է արտգործնախարարների բանակցությունները...
Այսօր լրանում է սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետը. Ե՞րբ է այն ստորագրվելու
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության...
Ամենաշատ