News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում «Էկո Սիթի» թաղամասի հարևանությամբ, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» մակնիշի և «Vortex 50» մակնիշի մոտոցիկլներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մոպեդներից մեկը վարել է հիվանդանոցում մահացած՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանը, ով կողաշրջվել է:

Քննչական բաժինը պարզում է նաև մյուս մոպեդի սեփականատիրոջ կապը 2 մոպեդների կողաշրջման հետ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊՆ կադրերի վարչության պետ Կուզնեցովին մեղադրում են կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ
Գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը մեղադրվում է կաշառակերության մեջ...
Սոցցանցում սպառնացել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծել, վտարել, բանտերում սատկացնել.Քրվարույթ է հարուցվել
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցիալական ցանցի միջոցով մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու...
Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ
Մայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում...
Երևանում 2-ամյա տղան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել բաց պատուհանի փակված ցանցին և ընկել դուրս
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ակցիայի ժամանակ ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա. վերջինս հիվանդանոցում է. հայտարարություն
Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ…
Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ