News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հաղորդում է ստացվել այն մասին, որ հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների առերևույթ աջակիցներից մեկի սոցիալական ցանցի էջում հրապարակվել է մի գրառում, որտեղ նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

«Հաշվի առնելով, որ նշված գրառման մեջ առկա են անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված` զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու առերևույթ հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված գրառման հեղինակին հայտնաբերելու և նրա արարքին համապատասխան իրավական գնահատական տալու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում թմրանյութերի պատճառով մահացության ռեկորդային դեպքեր են գրանցվել
Կոկաին և կրեկ օգտագործելու հտևանքով մահացությունների թիվը զգալիորեն աճել է՝ 507-ից հասնելով 610-ի...
Նյու Յորքում ավարտվել է Թրամփի գործով պատմական դարձած քրեական դատավարությունը
Այն ժամանակվա փաստաբան Մայքլ Քոենը 2016 թվականին Թրամփի նախագահական հեռանկարները խթանելու նպատակով վճարել էր պոռնոդերասահուն...
Զավթել և պահել է շենքը․ նռնակով Աբովյանի «Արդշինբանկ»-ի մասնաճյուղ ներխուժած 49-ամյա տղամարդը կալանավորվել է
Այնտեղ գտնվող բանկի աշխատակիցներին, ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցին և հաճախորդներին ահաբեկելու, ինչպես նաև բանկի…
Փոխնախարար. Ոստիկանությունը հայտարարել է 2023-2024թթ. թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ
Նա այս ուղղությամբ ձեռք բերված արդյունքները շատ դրական որակեց։ «Այս խանութներն ու ալիքները...
Տղամարդու մոտ խոշոր չափերի հասնող մարիխուանա կար․ ոստիկանների հերթական բացահայտումը
27-ամյա երիտասարդը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և մաքսանենգ...
Նոյեմբերյանում ապրիլի 23-ին խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է
Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական…
Ամենաշատ