News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Տավուշում տեղակայված N զորամիավորումը, որի անձնակազմը իր պարտականությունները պետք է կատարի. Նրանք մեր սահմանների պաշտպանության համար են, ոչ թե դրանք հանձնելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Կիրանցում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս գործողությունները ՀՀ իշխանությունների կողմից ամբողջությամբ սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգերի խախտումով են իրականացվում: Սրանք ապօրինի գործողություններ են: Այդ ամենն իրականացնելու համար նրանք պետք է պահանջեն գրավոր հրաման, որովհետեւ դրանք հետագայում ՀՀ իշխանությունների նկատմամբ քրեական հետապնդմանառիթ են հանիդսանալու:

Ես կոչ եմ անում, որ հայ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի, դիմադրության օջախներ ձեւավորեն ամբողջ հանրապետությունով մեկ, աջակցեն բանակին, որ բանակին այդպիսի հիմար հրամաններ չտան»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին օրերին ԵԿՄ-կանների վարքին, որոնքսադրանքներ են հրահրել, Սեյրան Օհանյանը նկատեց. «Երկրապահը նրա համար է, որ երկիրը պահի, երկրապահը նրա համար չէ, որ անօրեն ինչ-որ գործողություններ անի: Ես խորհուրդ կտայի, որ երկրապահները, որոնք այսօր բանակի շարքում խնդիր են կատարում, իրենք ամբողջությամբ պետք է ենթարկվեն տարբեր հատվածներում պաշտպանական խնդիրներ կատարելու ժմանակ բանակի հրամանատարությանը եւ նույն կարգապահությամբ էլ կատարեն իրենց առջեւ դրված խնդիրը: Դա պետք է անեն, ոչ թե խառնվեն ներքաղաքական այս գործընթացներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ