News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր  Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի ռազմակայաններում տեղակայված է նույնպիսի միջուկային զենք, ինչպիսին ԱՄՆ-ն ունի եվրոպական երկրներում։ Այս մասին հայտնում է BelTA-ն։

Ելույթ ունենալով Համաբելառուսական Ժողովրդական Ժողովի (ՀԺՀ) նիստում՝ Լուկաշենկոն հիշեցրել է, որ ռազմական տերմինաբանությամբ մարտավարական միջուկային զենքը հարվածային-հարձակողական հնարավորություններ ապահովելու զենք է, այլ ոչ թե պաշտպանական։

«Ուրեմն, մեզ ուղղված ի՞նչ հարցեր ունեք: Ինչո՞ւ   այդքան վրդովվեցին [Արևմուտքում], երբ մենք մեր բազաներում տեղադրեցինք նմանատիպ ֆունկցիոնալ զենքեր»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա նշել է, որ ԱՄՆ մարտավարական միջուկային զենքերը տեղակայված են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Թուրքիայի և Նիդեռլանդների ավիաբազաներում։ Լուկաշենկոն նաև կարծում է, որ դժվար թե Արևմուտքը գնա ռազմավարական միջուկային զենքի կիրառման, քանի որ «նրանք ցանկանում են ապրել և կառավարել մոլորակը նախկինի պես»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ