News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալիաքսանդր Ռահինիան։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում նվիրական այս օրերին, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Խոսելով մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին՝ Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։

Նորին Սրբությունը, անդրադարձ կատարելով նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին, վստահություն հայտնեց, որ առ Աստված ապավինությամբ և առ հայրենին ունեցած սիրով, ինչպես նաև բարեկամ ժողովուրդների աջակցությամբ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Հռոմի Կաթոլիկ Եկեղեցուն այս դժվարին օրերին Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող զորակցության համար։

Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին: Կարդինալն անդրադարձավ նաև Մարսելի հայ համայնքի և Կաթոլիկ եկեղեցու ջերմ հարաբերություններին և գործակցությանը:

Վերջում Հայոց Հովվապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ-ն լվացե՞լ է ձեռքերը Լեռնային Ղարաբաղի հարցից. ԵԱՀԿ գործող նախագահը հստակ պատասխան չունի
Հստակ պատասխան չկա...
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել  «Ավրորա»-ի մասնակիցներին
Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ...
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ուսանողներին. Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս․․․
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ...
Բաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունը
Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին…
Արցախը հենց իրական Հայաստան էր. Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան
Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր…
2019-ին եռանախագահները խաղաղ լուծում էին առաջարկում. Փաշինյանը չընդունեց. 44-օրյա պատերազմը նրա խղճի վրա է. Զուրաբյան
Այսօր Արեւմուտքը չի գալիս օգնության, չի գալիս լուրջ, էֆեկտիվ միջնորդության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ