News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է Ցխինվալիի շրջանի ուժայինների այս շաբաթ ձերբակալած Վրաստանի երեք քաղաքացիներին ազատ արձակելու մասին, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Նրանք ազատ են արձակվել և գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թամազ Էցելաշվիլիին, Օթար Տերաշվիլիին և Վալերի Գիունաշվիլիին ռուսական ուժերը ձերբակալել էին ապրիլի 14-ին Գորիի շրջանի Զեմո Արցևի գյուղի մոտակայքում՝ բաժանարար գծի մոտ։

Լրատվամիջոցը հայտնում է, որ նրանք տեղի բնակիչներ են։ Ձերբակալվածներից մեկն անչափահաս է, մյուս երկուսը՝ 19 և 20 տարեկան են։

Ցխինվալիի ՊԱԿ-ը հայտարարել է, որ նրանք խախտել են «պետական ​​սահմանը», իսկ ձերբակալությունից հինգ օր անց «պատժվել են տուգանքով և վարչական արտաքսմամբ»։

Ըստ Պետանվտանգության ծառայության, Վրաստանի քաղաքացիների ազատման գործընթացում ակտիվորեն օգտագործվել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMM) անմիջական մասնակցությամբ գործող «թեժ գծի» մեխանիզմը և կենտրոնական իշխանությունների տրամադրության տակ գտնվող բոլոր մյուս գործիքները։  

Թբիլիսին մշտապես տեղեկատվություն է տրամադրել միջազգային գործընկերներին կատարվածի մասին։

Նրանք հավելել են, որ միջազգային գործընկերների հետ միասին շարունակում են ակտիվորեն աշխատել ապօրինի ձերբակալված Վրաստանի բոլոր քաղաքացիների ազատ արձակելու համար։

Ներկայումս Վրաստանի հինգ քաղաքացի շարունակում է մնալ Ցխինվալիի շրջանի բանտում և մեկուսարանում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ