News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Top Gear պարբերականը հրապարակել է Bugatti-ի նոր հիպերքարի լրտեսական լուսանկարով: Chiron-ի իրավահաջորդը առաջին անգամ է հանդես գալիս այս տարի, այն կստանա նոր ուժակայանք և կպահպանի իր հայտնի ոճը: Մեքենայի ուշագրավ հատկանիշը կշարունակեն մնալ C-աձև կողային մասերը: Սա ոչ միայն ֆիրմային ոճային տարր է, որը վերաբերում է Ettore Bugatti-ին, այլև ֆունկցիոնալ դետալ, որի նպատակն է օդի հոսքն ուղղել դեպի շարժիչը, հայտնում է Motor-ը։

Պաշտոնապես հաստատվել է, որ գալիք հիպերքարը կհամալրվի V16 շարժիչի վրա հիմնված հիբրիդային ուժակայանքով, որը, ենթադրաբար, նախագծվել է Cosworth-ի մասնակցությամբ։ Ագրեգատի ծավալը կկազմի 8,3 լիտր, հզորությունը՝ մոտ 1000 ձիաուժ, գրում է Motor-ը։

Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ