News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները 15 ամսով երկարացրել են Նոբելյան մրցանակակիր եւ իրավապաշտպան Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post-ը։

Կնոջ ընտանիքը սոցցանցերում տեղեկացրել է, որ նա մեղադրվում է «իսլամական հանրապետության դեմ քարոզչություն տարածելու» մեջ։

Մոհամադին աջակցել է բողոքներին Իրանում, որոնք տեղի են ունեցել 2022թ. բարքերի ոստիկանության կողմից 22-ամյա Մահսա Ամինիին ծեծի ենթարկելու ֆոնին, քանի որ աղջիկը հիջաբը ճիշտ չէր կրել։

WP տվյալներով՝ Ամինիի մահվան տարելիցի օրը Մոհամադին եւ այլ բանտարկյալ կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանի տխրահռչակ Էվին բանտում եւ այրել գլխաշորերը։

Մոհամադիի վերջին դատավճիռը հինգերորդն է 2021թ. մարտից ի վեր։ Իրավապաշտպանը բանտում պետք է անցկացնի 12 տարի երեք ամիս։ Նա կստանա նաեւ ճիպոտի 154 հարված եւ սոցիալական ու քաղաքական տարբեր արգելքներ, տեղեկացրել են նրա ընտանիքի անդամները։

 Նա առաջին անգամ ձերբակալվել է 2011թ.։

2023թ. դեկտեմբերի 10-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Նարգես Մոհամադին արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Քանի որ այդ պահին նա բանտում էր, մրցանակն ստացել են նրա երեխաները՝ 17-ամյա երկվորյակներ Ալի եւ Կիանա Ռահմանիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ