News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Իրանում բանտից գրավի դիմաց ազատվել են Նիլուֆար Համեդին եւ Էլահե Մոհամադին, որոնք ձերբակալվել էին Մահսա Ամինիի մահվան եւ դրան հաջորդած զանգվածային ցույցերի մասին հրապարակումների պատճառով, տեղեկացրել է AFP գործակալությունը։

Shargh թերթի լրագրող Համեդին ձերբակալվել էր Ամինիի մահվանից մի քանի օր հետո՝ 2022թ. սեպտեմբերին։ Ham Miham թերթի լուսանկարիչ Մոհամադին ձերբակալվել էր 2022թ. սեպտեմբերին։

Այդ ժամանակվանից նրանք բանտում էին։ 2023թ. հոկտեմբերին նրանք մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել 7 եւ 6 տարվա ազատազրկման իսլամական հանրապետության դեմ քարոզչության եւ այլ մեղադրանքներով։

Այժմ նրանից յուարքանչյուրը 180 հազար եվրոյի գրավ է վճարել։

Մահսա Ամինին մահացել է 2022թ. սեպտեմբերի 16-ին բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Նրա ընտանիքը նշում է, որ աղջիկը մահացել է դաժան վերաբերմունքի պատճառով։ Թեհրանի իշխանությունները հերքում են այս պնդումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ