News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ապրիլի 24-ին զորամասում սպանված հայազգի զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըն նախորդ ամիս ծեծի էր ենթարկվել հրամանատարի կողմից։

Թուրքական Aydınlık թերթի լրագրող Մեհմեդ ֆարաչը գրել է, որ իրեն զանգահարել է Հռիփսիմե  Հակոբյան անունով մի կին՝ հայտնելով, որ իր փեսային սպանել են եւ փոխանցել հեռախոսը Մելանի Քումրույանին։  «Երիտասարդ աղջիկը արտասվում էր եւ ասում, որ իր նշանածին սպանել են։ Նա չգիտեր, թե ինչ հանգամանքներում էր սպանվել Սեւակը, սակայն մի քանի բան պատմեց։ Օրինակ՝  զորամասում  նախորդ ամիս մի զինվոր 50 լիրա էր կորցրել, որի համար հրամանատարը ծեծի էր ենթարկել Սեւակին եւ եւս մեկ զինծառայողի։ Սեւակը  զորամասի հրամանատարի դեմ բողոք էր ներկայացրել, սակայն հետ էր վերցրել այն սպառնալիքների պատճառով։ Աղջիկը պատմել է, որ սպառնացել են, թե կվառեն Սեւակին»,-գրել է Մեհմեդ Ֆարաչը։

Նշենք, որ 25-ամյա Սեւակը ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։

Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  Ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայողի կողմից։  Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտրարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել զինծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել։

Սեւակի թաղման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ին Ստամբուլում։  Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարությունը եւ Ստամբուլի քաղաքապետը ծաղկեպսակ էին ուղարկել, իսկ պետնախարար Էգեմեն Բաղըշը, Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլը, ՀրանտԴինքի այրին, Պոլսո փոխպատրիարք. Արք. Արամ Աթեշյանը եւ հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ մասնակցել են թաղման արարողությանը։

Սեւակի հոգեհանգիստը տեղի է ունեցել Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում, որից հետո դին ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ