News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շատ կարեւոր է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրած երկիրը խիզախություն ունենար ճանաչել եւ անկեղծորեն ապաշխարեր հանցագործության համար: Այդ մասին Երեւանում շվեդ խորհրդարանականների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ Թուրքիան չի կարող դառնալ քաղաքակիրթ աշխարհի մասնիկն ու ժողովրդավարական երկիր, քանի դեռ չի ճանաչել իր անցյալի սխալները:

Ընդ որում, խորհրդարանի խոսնակը երախտագիտություն է հայտնել խիզախության եւ վճռականության համար, որը նրանք դրսեւորել են Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման ժամանակ: Միաժամանակ Աբրահամյանը տրտմությամբ նշել է, որ միջազգային հանրությունն առայժմ պատշաճ գնահատական չի տվել Հայոց ցեղասպանությանը` չնայած որ երկու տասնյակից ավելի երկրներ ընդունել եւ դատապարտել են այդ ոճրագործությունը:

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը 2010թ. մարտի 11-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ