Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է կայանալու Երուսաղեմի Հրեական համալսարանում Սկոպուս լեռան վրա:
Գիտաժողովն անցկացվում է Համալսարանի հայագիտության բաժնի կողմից` Երուսաղեմի հայ համայնքի ներկաայցուցիչների հետ միասին: Հիմնական բանախոսները պրոֆեսորներ Իսրայել Չարնին ու Էլիյախու Ռիխտերն են:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Առաջինը 1965թ. դա արել է Ուրուգվայը: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են 21 երկրներ եւ ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանն ու եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: