News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունն ի զորու չէ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լուծել, քանի իշխանության ղեկին է Միխաիլ Սահակաշվիլին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Վրաստանի «Հանուն հաղթանակի» կուսակցության ղեկավար Շալվա Խաչապուրիձեն։

Նրա խոսքով՝ այս փաստը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս Վրաստանի իշխանությունը անկախ չէ, եւ պաշտպանում է այլ պետությունների կառավարությունների շահերը։ «Այն ժամանակ, երբ Վրաստանում իշխանության կգան հայրենասերները, իրենց հարեւանների պատմությունը հարգող մարդիկ, այդ ժամանակ հարցը կլուծվի»,- ասաց վրացի պատգամավոր, ընդդիմադիր գործիչը՝ ավելացնելով, որ «ինչքանով տեղյակ է» Վրաստանի խորհրդարանում կասեցվել է վրացահայության ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախաձեռնությունը:

Նշենք, որ Վրաստանի մի շարք հայկական կազմակերպություններ արդեն երկրորդ անգամ են դիմում Վրաստանի նախագահին եւ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության ընդունման հարցը քննարկելու խնդրանքով։ համապատասխան օրենքի նախագծի նախաձեռնությամբ հանդես գալու մասին նամակը ուղարկվել է Վրաստանի նախագահին, խորհրդարանի նախագահին, խմբակցություններին, ինպես նաեւ Վրաստանի հայ պատգամավորներին։

Հիշեցնենք, որ Վրաստանի հայկական կազմակերպությունները կոչ են արել այդ երկրի պատգամավորներին մինչեւ ապրիլի 24-ը հանդես գալ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված եւ Ցեղասպանությունը քննադատող հայտարարությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ