News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մերսին քաղաքում իրենց «2010-ի  որակավորման քննություններից տուժված ուսուցիչներ» անվանող խմբի անդամները յուրահատուկ ձեւով են իրենց բողոքը հայտնել՝ էշին խորհրդանշական դիպլոմ հանձնելով եւ քննությունների նախապատրաստման գրքերը նրա վրա տեղադրելով։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  2010-ին ուսուցիչ դառնալու քննությունը հաջողությամբ հանձնած սակայն դեռեւս աշխատանքի չնշանակված մի խումբ անձիք հավաքվել են Մերսինի Աթաթուրքի անվան հրապարակում՝  իրենց բողոքի ակցիան էշի հետ անցկացնելով։

Բողոքավորների խմբի անունից հանդես եկած Քայսել Էրգյուլը նշել է, թե քննություններում  իրենք հաղթել են։ «Մինչ քննությունը ինչ որ մեկը գողացել է հարցերը, որի պատճառով մենք  զոհի կարգավիճակում ենք հայտնվել, քանի որ դրանից հետո մեզ չեն նշանակում աշխատանքի»,-ասել է Էրգյուլը։

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են ընտրել էշի հետ բողոքի տարբերակը, Էրգյուլը պատասխանել է. «Բոլորս գիտենք, որ էշերը աշխատասեր կենդանիներ են եւ ուժերի առավելագույնի չափ աշխատում են, սակայն երբ նրանց իրավունքները ոտնհարվում են, նրանք ձայն չեն հանում։ Մենք էլ ամբողջ տարին էշի պես աշխատեցինք, սակայն անօրինականության դեմ լուռ չենք մնալու»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ