News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ջավախքում՝ Թուրքիային եւ Հայաստանին սահմանակից տարածքում նախատեսվում է կառուցել «Ազգային պարկ»: Այդ խնդիրն է քննարկվել Սամցխե-Ջավախքի վարչակազմում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են կանաչ տարածքների պաշտպանության գործակալության ղեկավար Գիորգի Շոնվաձեն, ինչպես նաեւ Նինոծմինդայի եւ Ախալքալաքի հասարակության ներկայացուցիչները:

Հանդիպման գլխավոր նպատակը Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով սոցիալական ծրագրերի ընտրությունն է եղել, գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը:

Կանաչ տարածքների պաշտպանության գործակալության ղեկավարի խոսքով, Ջավախքի ազգային այգու ծրագիրը կավարտվի 2011 թվականի երկրորդ կեսին:

«Ազգային այգու կառուցումը, որի տարածքը 15000 հա է, կսկսվի մի քանի ամսում: Այստեղ հիանալի բնություն է, բազմազան ու բազմերանգ, ինչը պետք է պաշտպանենք եւ զարգացնենք տուրիզմը»,-հայտարարել է նա:

Նա նաեւ ընդգծել է, որ այն տարածքը, որտեղ ծրագրավորված է կառուցել ազգային պարկը, սահմանակից է Թուրքիային եւ Հայաստանին, եւ իր մեջ ներառում է մի քանի լճեր:

Ըստ ծրագրի, Ջավախքի Ազգային պարկի կառուցման շրջանակներում, միայն 400 հազար եվրո կծախսվի տեղի բնակչության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ