News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Քոնիա նահանգի Սարայօնուի շրջանում գրել-կարդալ իմացողների թիվը բարձրացնելու նպատակով սկսվել է կիրառվել նյութական խրախուսման համակարգը:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի եւ նրա տիկնոջ հովանու ներքո ազգային կրթության նախարարությունն սկսել է՝ «Մայր ու աղջիկ՝ դպրոցում ենք» ակցիան։

Սարայօնուի քայմաքամ Քեմալ Յըլդըզը նշել է, թե սոցիալական օգնության հիմնադրամը եւ շրջանի գյուղատնտեսության վարչությունը  գրագիտության կուրսերի մասնակիցների համար նախատեսել են նյութական խրախուսանք։

«Այս համատեքստում կուրսերի մասնակիցները կստանան մեկ տոննա ածուխ, հիվանդներն՝ անվճար բուժօգնություն, անասուն ունեցողներն՝ անասնաբույժի անվճար ծառայություն»,-նշել է շրջանի քայմաքամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ