News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 21-ին տեղի է ունեցել Live Meeting, որի շրջանակներում նորարար մի խումբ դպրոցներ պետք է միմյանց հետ կենդանի կապ հաստատեին՝ Microsoft-ի Live Meeting ծրագրի միջոցով, սակայն Live Meeting-ի ժամանակ միմյանց հետ կապ են հաստատել միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 6 մասնաճյուղերը:

Live Meeting-ի պատասխանատու, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Սողոմոնյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հրավեր ուղարկվել է աշխարհի բոլոր նորարար դպրոցներին, ու արտերկրյա դպրոցներից շատերը հայտագրվել էին մասնակցության համար։

Live Meeting-ի թեման էր «Կայքը՝ որպես ուսումնական տարածք»։ Կենդանի հանդիպումը տեղի է ունեցել անգլերենով։

Նշենք, որ սա առաջին հաջողված փորձն էր, նախկինում կրթահամալիրը եւս նման հանդիպումներ կազմակերպելու փորձ է կատարել, սակայն այն հաջողությամբ չի պսակվել՝ տեխնիակական խնդիրների պատճառով։

NEWS.am-ը փորձել է մյուս դպրոցներից պարզել, թե ինչու չեն մասնակցում Live Meeting-ին։ «Անանիա Շիրակացի» կրթահամալիրից պատասխանեցին, որ պաշտոնական հրավեր չեն ստացել։ Ըստ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի՝ հրավերը եղել է բանավոր, թեեւ իրենք միշտ ուրախ են համագործակցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ։

Հիշեցնենք, որ «Անանանիա Շիրակացին» 2010 թ. ընդգրկվել է Microsoft-ի աշխարհի նորարար դպրոցների շարքում։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ