News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

Ռեժիմի շուրջ եղած օղակը գնալով սեղմվում է. դա պայմանավորված է մի շարք լուրջ իրողություններով։ Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

«Իրավիճակի լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք էլ պատճառ են դառնում ռեժիմի շուրջ եղած օղակի՝ օր օրի սեղմվելուն։ ՀԱԿ-ն այդ փոփոխություների մասին կխոսի նոյեմբերի 9-ին կայանալիք ավանդական ճնշման պիկետի եւ հանրահավաքի օրը»,- տեղակացրեց Զուրաբյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նախօրոք որոշվել էր այդ օրը խոսել առավելապես Հայաստանում մարդու իրավունքներից, սակայն մի շարք հիմնավոր պատճառներով փոխվել է հանրահավաքի հիմնական թեման։

«Իհարկե, մենք կխոսենք նաեւ մարդու իրավունքների, մանավորապես՝ Նիկոլ Փաշինյանի  թեմայով, սակայն դրան զուգահեռ կբարձրացնենք նաեւ մի շարք այլ հարցեր, մասնավորապես երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի արագընթաց վատթարացման հարցը։ Մեր հաշվարկներով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կապիտալի փախուստը մոտենում է 1,5 մլրդ դոլարի։ Կապիտալի աղետալի փախուստը պետք է կանխել շտապ իշխանափոխությամբ։ Բացի այդ, լուրջ լարվածություն կա բյուջեի ոլորտում։ Չեն կարողանում վարկավորում հայթայթել։ Ռուսաստանից չեն կարողացել մեկ մլն դոլարի վարկավորում ստանալ, հետո այդ գումարը կիսել են, բայց կրկին ոչ մի արդյունք։ Միջազգային հանրությունից վարկեր ակնկալել այն վիճակում, որում գտնվում է Հայաստանի տնտեսությունը, ակնհայտ կերպով հնարավոր չէ։

Սոցիալ-տնտեսական վատթարացման մյուս կարեւոր ցուցանիշը արտագաղթի չափերն են։ 2008 թվականին Հայաստանից արտագաղթել է 23 հազար, 2009-ին՝ 25 հազար, իսկ 2010-ի 9 ամիսների ընթացքում՝ արդեն 61 հազար մարդ»,- նշեց ՀԱԿ համակարգողը։

«Երկրորդ ուղղությունը, որով սեղմվում է օղակը, Եվրոպայի խորհրդի ճնշումների ուժեղացումն է։ Քաղբանտարկյալների շուրջ իրավիճակը թեժանում է։ Ճնշումները ռեժիմին ստիպում են մտածել այն մասին, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը։ Հունվարին սպասվում է ԵԽ մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Թոմաս Համերբերգի այցը Հայաստան։ Մենք տեղեկություններ ունենք, որ ոչ պաշտոնական շփումների ժամանակ լուրջ ճնշումներ արդեն իսկ եղել են, իսկ պաշտոնական այցն ավելի կամրապնդի դրանք։ Մենք նաեւ տեղեկություններ ունեք, որ ռեժիմը փորձելու է առեւտրի մեջ մտնել ԵԽԽՎ-ի հետ՝ իմանալու համար, թե պատժամիջոցներից խուսափելու համար քանի հոգու պետք է ազատ արձակի։ Բայց ռեժիմն ամեն ինչ անելու է, որպեսզի մեկ-երկու քաղբանտարկյալի պահի բանտում»,- համոզմունք հայտնեց Լեւոն Զուրաբյանը՝ որպես երրորդ եւ հատկանշական փաստ նշելով նաեւ ռեժիմի կողմից ստեղծված եւ նրանից սնվող ամերիկյան եւ ռուսական հանցախմբերի փլուզումը։ «Սա անխուսափելիորեն բերելու է ռեժիմի հեղինակության անկման եւ միջազգային մեկուսացման»,- ամփեփոց ՀԱԿ համակարգողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ