News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քաղաքական վերլուծաբան Մատվեյ  Գանապոլսկին համոզված է, որ առանց նավթի ու գազի էլ Հայաստանը կարող է առաջընթաց ունենալ: Այսպիսի կարծիք նա հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Ադրբեջանը շատ նավթ եւ գազ ունի, սակայն դա անսպառ չէ, եւ Ալիեւը, երբ մենակ է մնում ինքն իր հետ, մտածում է, որ շատ դժվար է Հայաստանի հետ անընդհատ թշնամական հարաբերությունների մեջ գտնվելը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին, որտեղ նույն նավթի ու գազի գործոնն է դեր խաղում, տարածաշրջանային ռազմավարություն մշակելիս Ռուսաստանի առաջնահերթություններին ու այն փոխհարաբերություններին, որոնք նա ունի տարածաշրջանի մյուս երկրների հետ, ապա այս ամենն, ըստ Գանապոլսկիի, զուտ Ռուսաստանի ներքին գործն է.

«Վերջիվերջո, հայերի ի՞նչ գործն է, թե Ռուսաստանն ինչ շահեր ունի: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ Ռուսաստանը բարձրաձայնի Կովկասի հետ կապված իր ռազմավարությունը»,- ասում է Գանապոլսկին՝ ավելացնելով, որ եթե խոսք է գնում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու մասին, ապա Ռուսաստանի այս «կարգադրությանը» Հայաստանը հետեւում է:  

Գանապոլսկին, սակայն, բարձրաձայնում է Ռուսաստանի մի ցանկության մասին. «Ռուասատանի ռազմավարական ցանկությունն է՝ ներկա գտնվել այս տարածաշրջանում: Սա կարեւոր է, քանի որ Ռուսաստանն այստեղ շահեր ունի, այստեղ պիտի ֆորպոստ լինի, բայց Ռուսաստանի այս ձգտումները որեւէ կերպ չեն խանգարում Հայաստանին ՝ վարել անկախ քաղաքականություն: Ես որեւէ տեղ չեմ կարդացել, որ Մեդվեդեւն այսպիսի արտահայտություն թույլ տա՝  «Մենք արգելում ենք Հայաստանին՝ հաշտվել Ադրբեջանի հետ, չլուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, իսկ Թուրքիայի ուղղությամբ թքել: Ես չեմ կարդացել այդպիսի բան: Ռուսաստանն իր շահերն ունի, բայց Ռուսաստանը հիմա զբաղված է Լուժկովի դեմ պայքարելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Ամենաշատ