News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են սեպտեմբերի 19-ին Վանա լճի Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը այն ամբողջ աշխարհին ներկայացնելով որպես բարի կամքի դրսեւորում:

Միեւնույն ժամանակ թուրք իրավապահները արգելում են հայ երեխաներին աղոթել իրենց պապերի կառուցած եկեղեցում:

Օրեր առաջ դեպի Արեւմտյան Հայաստան ուխտագնացության մեկնած «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմի անդամները Թուրքիայից վերադարձել են վիրավորված։ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկաններն արգելել են նրանց աղոթել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայ ասպետ» հեռուստախաղի հիմնադիր եւ հաղորդավար Կարին Տոնոյանը պատմեց, որ իրենց չեն թույլատրել նույնիսկ մոմ վառել։

«Երբ Սուրբ Խաչում էինք, մոմեր հանեցինք, որ վառենք, թուրք ոստիկանն արգելեց՝ ասելով, որ «սա թանգարան է եւ պատերը մրոտվում են»: Այդ ժամանակ ես երեխաներին  ասացի, որ մոմերը վառած կանգնեն եկեղեցու մեջտեղում, այդպես պատերը չեն մրվի, եւ սկսեն աղոթել ու «Տեր ողորմյան երգել»։ Սկսեցինք աղոթել, սակայն այդ պահին եկավ ոստիկանը  եւ սկսեց գոռգոռալ, որ «կտրենք ձայները եւ դուրս գանք եկեղեցուց։ Սակայն երեխաները շարունակեցին երգել։ Միայն տուրիստական գործակալության ղեկավարի խնդրանքից հետո դուրս եկանք, քանի որ ոստիկանը շատ զայրացած էր եւ մարդ ուղարկեց, որպեսզի մյուս ոստիկանին կանչի»,- ասաց Կարին Տոնոյանը։

Նա  նաեւ նշեց, որ երեխաները երգելով դուրս եկան եւ շարունակեցին իրենց երգը Սուրբ Խաչի դիմաց գտնվող կիսավեր խորանի մոտ։

«Ամբողջ խումբը արտասվում էր, չափից ավելի վիրավորական էր, այդպիսի վիրավորանք ես երբեւէ չէի ապրել»,- վրդովված ասաց «Հայ ասպետի» հաղորդավարը՝ հավելելով, որ թուրք ոստիկանները արգելել են իրենց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հետեւում գտնվող գերեզմանաքարերի եւ խաչքարերի մոտ խունկ վառել։

«Դերզորից հետներս խունկ էինք տարել վառելու։ Երեխաների հետ խաչքարի կողքին սկսեցինք կրակ անել, որ խունկ ծխենք, սակայն թուրք ոստիկանը մոտեցավ եւ գոռգոռալով ոտքը դրեց խունկի վրա»,- ասաց Տոնոյանը եւ հավելեց. «Սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ տեղադրելն ու պատարագ մատուցելը շոու է, որեւէ հայ, որ ունի արժանապատվություն չպիտի մասնակցի այդ շոուին։ Թուրքերը մեզանից հաշվարկված գումար են ակնկալում»:

Վերջում նա նաեւ հավելեց, որ «Հայ ասպետի» մասնակիցներին արգելել են նաեւ հայկական դրոշով պարել Սուրբ Խաչի առջեւ։

Ի դեպ անցած տարի եւս «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթողները մեկնել էին Արեւմտյան Հայաստան։ Նրանք եղել էին Անիի եկեղեցիներից մեկում, ուր քահանայի հետ փորձել են խաղողօրհնեքի ծես իրականացրել, սակայն թուրք ոստիկաններն այս անգամ եւս նրանց շրջապատել եւ արգելել են։


!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ