News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրով Երեւանում ծրագրավորողների եւ կապի աշխատակիցների համար բազմաբնակարան շենք կկառուցվի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հայտարարել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Նոր շենքի շինարարությունը կսկսվի դեկտեմբերի 5-ին. «Այնտեղ կարող են բնակարան ձեռք բերել բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի  ոլորտի աշխատակիցները», – հստակեցրել է Քարամյանը:  Ավանի ծայրամասում կառուցվող ապագա շենքի  410 բնակարանի համար արդեն 720 հայտ է ստացվել: «Մենք նրանց միջից ընտրություն կկատարենք, բայց վարկային պայմանները նախկինի պես արտոնյալ կլինեն. Կանխավճարը կկազմի 20%, տոկոսադրույքը՝ շուկայականից զգալի ցածր՝ մինչեւ 10%», - ասել է Քարամյանը: Շենքում քմ-ի արժեքը կկազմի 185 հազ դրամ (մոտ 450 դոլար):

Անդրադառնալով բնակարանների վերավաճառքի հարցին` Քարամյանը նշել է, որ իրեն անձամբ դա խիստ վշտացնում է: «Այնուամենայնիվ, պաշտոնապես մենք ոչինչ անել չենք կարող, քանի որ բնակարանը գնելով, մարդն իրավունք ունի այն տնօրինելու իր հայեցողությամբ, այդ թվում` վարձով տալու եւ վաճառելու», - պարզաբանել է փոխնախարարը: Ըստ նրա` արդեն գրանցվել է վաճառքի 11 դեպք. «Միակ միջոցը յուրաքանչյուր դիմողի մանրազնին ստուգելն է, որը մենք հնարավորինս անում ենք»:

Հիշեցնենք, որ ըստ ծրագրի արդեն սկսվել է շենքերի շինարարությունը Զեյթունում` գիտական եւ ստեղծագործական ոլորտի աշխատակիցների համար, ինչպես նաեւ Ավանում՝ մանկավարժների, լրագրողների, բժիշկների եւ մարզիկների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ