News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

Մեխիկոյի կենտրոնական փողոցներից մեկում Հեյդար Ալիեւի արձանի տեղադրումը առաջ է բերել մեքսիկացիների դժգոհությունը:

Մեքիկական մայրաքաղաքի գլխավոր զբոսայգում օգոսսոսի վերջին հայտնվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը, որի ցուցանակի վրա գրված է «Հայրենիքին անսահման նվիրվածության  հրաշալի օրինակ, հավատարիմ` աշխարհին խաղաղություն համամարդկային գաղափարին», հաղորդում է Associated Press-ը:

Հուշարձանը մեքսիկացիների դժգոհությանն է արժանացել: «Հուշարձանը աննպատակ է, ինչո՞ւ նրանք չեն կարողացել տեղադրել այնպիսի մեկի արձանը, ով լավ բան է արել», ասում է 18-ամյա դպրոցական Միգել Անխել Մենդոզան:

Պարզվել է, որ Ադրբեջանը 5 միլիոն դոլարի չափով օգնություն է հատկացրել Մեխիկոյին` երկու զբոսայգի վերականգնելու համար, ինչի դիմաց երկու այգիներում հուշարձան կանգնեցնելու  իրավունք է ստացել:

Քննադատները վստահեցնում են, որ այլախոհներին ճնշած Ալիեւի տեղը այգում չէ, որտեղ կանգնեցված են մեքսիկացի եւ արեւմտյան հերոսների, այդ թվում Մահաթմա Գանդիի եւ Աբրահամ Լինքոլնի արձանները:

Անցյալ շաբաթ հուշարձանի տարածքում բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցուցարարները պահանջել են հեռացնել արձանը` պահելով «Ազատեք բռնակալից» գրությամբ ցուցանակներ:

«Այնպիսի տպավորություն է, որ այս բռնակալին Մարսից են բերել: Ի ՞նչ է, մենք պատրաստվում ենք դառնալ վախճանված բռնակալների արձանների կենտրո՞ն: Ո՞վ է հաջորդը` Հիտլե ՞րը, թե ՞ Ստալինը» ասում է գրող ակտիվիստ Հոմերո Արիջիսը:

Եւս մեկ հուշարձան, որը նվիրված է Խոջալիին, կտեղադրվի մյուս զբոսայգում: Իր հերթին ակտիվիստենրը հայտնել են, որ այս նույն վայրում պետք է տեղադրվեր մեքսիկացիների տառապանքներին նվիրված հուշարձան:

Գործակալության հաղորդագրության համաձայն, քաղաքապետի  գրասենյակը չի արձագանքել  իրավիճակը մեկնաբանելու խնդրանիք, սակայն, հուշարձանի բացման ժամանակ, քաղաքապետ Մարսելո Էբրարդը հայտնել է. «Մենք շնորհակալ ենք Ադրբեջանի հանրապետությանը, քանի որ մենք երբեք նման մեծ գումար չենք ստացել օտար կառավարությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ