News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-ին Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ապրիլի 29-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել  մի երեխայի:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ որպես հանկարծամահություն: Իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որևէ հետքներ չեն հայտնաբերվել:

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը հետագայում կարևոր նշանակություն կունենա մահվան պատճառները պարզելու և դեպքին ընդհանուր առմամբ իրավական գնահատական տալու առումով: Համակողմանի քննություն է իրականացվելու: Կպարզվեն նաև դեպքին նախորդած շրջանում երեխայի առաջողական վիճակի հետ կապված հանգամանքները»,-ասաց Գոռ Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել. «Շոփինգ Սիթիի» տուժած տաղավարների սեփականատերերը անելանելի դրության մեջ են (ֆոտո)
Ամեն ինչ այրվել ա, ոչինչ չի մնացել: Սուրմալուի պայթյունի ժամանակ անգամ էսքան վնաս չկար....
Բացահայտվել են բնակարանային գողություններ. Մի դեպքում գողերի շարքում կին է եղել
Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն լրիվ վերականգնվել է
Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 32 մլն 516 հազար դրամի վնասը…
Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. Նա հոսպիտալացվել է
Երեկ՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը...
Օրբանն ասել է, որ Ֆիցոն կյանքի և մահվան միջև է
Եթե այս իրավիճակին նայեք քաղաքական տեսանկյունից, ապա դա մեծ կորուստ է Հունգարիայի համար...
Ամենաշատ