News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը


Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը հայտնեց, որ Շատվան գյուղի իրենց տնից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց Շատվան: Ապրիլի 18-ից տանը մարդ չէր եղել, այդ օրն էլ վերադարձել ու տեսել էին, որ տեխնիկական միջոց կիրառելով բացել են մուտքի երկաթյա դուռն ու գողացել բենզասղոց և էլեկտրական գործիքներ` խոտհնձիչ, սղոց ու պտուտակահան: Ընդհանուր վնասը մոտ 500 հազար դրամի էր:

Վարդենիսի քրեական հետախույզները համագործակցեցին մարզային վարչության գործընկերների հետ, և ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Ակունք գյուղի բնակիչ 56-ամյա մի տղամարդ:

Նա հայտնաբերվել ու տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել է արարքը, ներկայացրել է գողոնի մի մասը և հայտնել, որ մյուս մասը վաճառել է:

Մայիսի 4-ի ցերեկը բնակարանային գողության վերաբերյալ Վարդենիսի բաժնում ստացվեց նոր ահազանգ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Կուտական: Այս դեպքում տանը մարդ չէր եղել դեռևս հունվարի 15-ից, և վերադառնալով նկատել էին` միջանցքի ապակին կոտրած, իսկ տնից բացակայում էին տարբեր իրեր: Այս դեպքում էլ վնասը մոտ 500 հազար դրամի էր:

Նույն համագործակցությամբ քրեական հետախույզները պարզեցին, որ համագյուղացու տնից գողությունը կատարել են 49-ամյա մի տղամարդ ու 43-ամյա մի կին:

Նույն օրը երկուսն էլ հայտնաբերվել ու տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը:

Այս երկու բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ աշխատելիս Վարդենիսի քրեական հետախույզները ձեռք բերեցին օպերատիվ տվյալ նաև նմանատիպ մեկ այլ հանցագործության վերաբերալ: Այս դեպքում ահազանգ ու հաղորդում չէր եղել: Օպերատիվ տվյալը ստուգվեց ու հիմնավորվեց: Պարզվեց, որ Շատվան գյուղի բնակիչ 30-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ մոտ 20 օր առաջ ամրանով բացել են համագյուղացու տան դուռը: Գողացել էին էլեկտրական սղոց ու պտուտակահան և բենզասղոց:

Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել են արարքը:

Երեք դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ