News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից» և հայտնել են, որ Բյուրեղավան քաղաքի շենքերից մեկի բնակարանից եռացրած ջրի մեջ ընկնելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած ջրով, մեջքի, կրծքավանդակի, զույգ վերին և զույգ ստորին վերջույթների շրջանում ,1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, 55 տոկոս մարմնի մակերես, ծանր աստիճանի այրվածքային շոկ» ախտորոշմամբ Բյուրեղավանի շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com_ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 2.5-ամյա Աննա Գ.-ն է, ով նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում իրենց տանը եռման ջրով լցված՝ լոգանքի համար նախատեսված տարայի մեջ է ընկել։

Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. Նա հոսպիտալացվել է
Երեկ՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը...
Օրբանն ասել է, որ Ֆիցոն կյանքի և մահվան միջև է
Եթե այս իրավիճակին նայեք քաղաքական տեսանկյունից, ապա դա մեծ կորուստ է Հունգարիայի համար...
Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. Փաստաբան
Կառավարության շենքի մոտակայքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել էին երկու անչափահաս և մեկ 18 ամյա ակտիվիստ երիտասարդ...
Հնդկաստանի արևելքում կայծակի հարվածներից առնվազն 12 մարդ է զոհվել
Հնդկաստանում կայծակի հարվածներից մահացածների թիվը տարեկան կազմում է մոտ հազար մարդ...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. վիրավորվել է 15 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում
Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ