News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին: Կառավարության շենքի մոտակայքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել էին երկու անչափահաս և մեկ 18 ամյա ակտիվիստ երիտասարդ, որոնք հող հանձնողի նկարով պաստառներ էին բաժանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Նա նաեւ նշել է. «Այժմ տղաները բարեբախտաբար ազատության մեջ են:

Խոսքս ուղղում եմ ոստիկանության ապօրինի հրամաններ կատարող խամաճիկ աշխատակիցներին.

Տղե՛րք, դադարեցրեք ապօրինութունները, ամեն բան ունի սկիզբ և վերջ, պատասխան եք տալու...»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Մայիսի 16-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ