News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նախարարին է զեկուցել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։

Քննարկվել են ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, կատարվող աշխատանքների ժամկետների համապատասխանության վերաբերյալ հարցեր։

Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված ժամկետները պահպանվեն, ինչպես նաև վերլուծվեն այն դեպքերը, երբ նախատեսված ժամկետները չեն պահպանվել և ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայում հայտնել են ՌԴ գնդակոծությունների պատճառով  ջերմակայանների հզորությունների 90 տոկոսի կորստյան մասին
Ուկրաինան կորցրել է ջերմակայանների հզորությունների 90 տոկոսը...
Brent-ը թանկացել է
Նավթի գինը երկուշաբթի կայուն է...
Գազամատակարարման պլանային դադարեցումեր կլինեն Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Սիվաշական թաղամասերի, Դարպաս, Բազում բնակավայրերի գազասպառողների…
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 83,5 դոլարը
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 0,13 դոլարով (0,16%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 79,36 դոլարի...
Թուրքիան և Համաշխարհային բանկը 1 միլիարդ դոլարի համաձայնագիր են ստորագրել վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ
Ծրագիրը կօգնի ստեղծել և ընդլայնել բաշխված արևային էներգիայի շուկան և մարտկոցների արտադրության պիլոտային ծրագիր սկսել Թուրքիայում...
Ամենաշատ