News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Ուկրաինան կորցրել է ջերմակայանների հզորությունների 90 տոկոսը Ռուսաստանի հրթիռային հարվածների հետեւանքով, հայտնել է Գերագույն ռադայի «Батькивщина»-ի պատգամավոր, կոմունալ ծառայությունների նախկին նախարար Ալեքսեյ Կուչերենկոն։

«Մենք կորցրել ենք 8 հազար մեգավատ էլեկտրաէներգիա, դա շատ շատ է։ Ես երեկ շփվել եմ էներգետիկների հետ, 8 հազարից աշխատում է 800-ը»,- ասել է Կուչերենկոն յութուբյան «Вышка»-ի եթերում։

Նրա խոսքով՝ էլեկտրականության սահմանափակ սպառումը կշարունակվի երկար, թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։ Իրավիճակն արմատապես առաջիկայում չի փոխվի, քանի որ մասնագետները չեն կարողանա արագ նորոգել կայանները, նշել է Կուչերենկոն։ Նա կարծում է, որ էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալների ավելացումը ԵՄ երկրներից չի օգնի Ուկրաինային խուսափել դեֆիցիտից։

Ռուսաստանը վերսկսել է հրթիռային հարվածները Ուկրաինայի էներգետիկ կառուցվածքին գարնան սկզբին։ Վնասվել են ԴնեպրոՀԷԿ-ը, Տրիպոլյան ՋԷԿ-ը Կիեւի մարզում, Բուրշտինյան ՋԷԿ-ը Իվանո-Ֆրանկովսկում, Լադիժյան ՋԷԿ-ը Վիննիցայում, Զմիեւյան ՋԷԿ-ը Խարկովում եւ այլն։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն երկրի էներգետիկային Ռուսաստանի պատճառած վնասն անվանել է «հսկայական»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կորցրել է մինչեւ 8 ԳՎտ էներգիա, որը նա արտադրում էր ձմռան շրջանի համար։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը մայիսի սկզբին տեղեկացրել էր, որ երկրում ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 800 ջերմամատակարարման օբյեկտ, որոնց վերականգնման համար «վիթխարի գումար կպահանջվի՝ մոտ 1 մլրդ դոլար»։

Մայիսի 20-ից Ուկրաինայում մտցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Էլեկտրականությունը խնայելու են ըստ ժամանակացույցի՝ ժամը 18.00-ից մինչեւ 24.00-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գրոհի. Զելենսկին հայտնել է լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտության մասին
Անհրաժեշտ են լրացուցիչ Patriot-ներ եւ F-16-ներ...
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
Համաձայնագրի եզակի մասը մասնագիտացված ASC-890 ինքնաթիռների տրամադրումն է...
ԱՄՆ-ի սպառազինությամբ հարվածները Ռուսաստանին կարող են սկսվել մի քանի ժամից կամ օրից. NYT
Ըստ NYT-ի՝ որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի՝ մայիսի 30-ին...
Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր անցկացրին իրենց առաջին գերիների փոխանակումը` «75-ը 75-ով» սխեմայով
Զեկույցում պարզաբանվում է, որ գերությունից ռուս զինվորականների վերադարձի ժամանակ «մարդասիրական բնույթի միջնորդություն» են իրականացրել Արաբական Միացյալ Էմիրությունները...
Ավստրալիան Ուկրաինային էլեկտրաէներգիա ապահովելու համար ավելի քան 13 մլն դոլար կհատկացնի
Ավստրալիայի նոր ներդրումն ուղղված կլինի առաջնահերթ էներգետիկ կարիքների բավարարմանը և ուկրաինացի ժողովրդին աջակցելուն...
Ուկրաինայի զինված ուժերը պետք է Ռուսաստանին հարվածելու իրավունք ունենան. Զելենսկի
Վերջին օրերին ավելի ու ավելի շատ արևմտյան երկրներ վերացնում են իրենց զենքերով ռուսական տարածքին հարվածելու արգելքը, որը ստացել է Ուկրաինայի Զինված ուժերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ