News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության արտագաղթը Հայոց ցեղասպանության տարր է, որը, ի խոր ափսոսանք և ամոթ, տեղի ունեցավ մեր աչքի առաջ, և ես ամաչում եմ Պետդումայի իմ այն ​​գործընկերներից, ովքեր հաճույքով են պատմում. որ սա պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում և այլն։ Այս մասին Մոսկվայում կայացած «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» միջազգային համաժողովում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նա նշեց, որ աշխարհասփյուռ հայերի և աշխարհասփյուռ հայության ընկերների համար ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհերի հիշատակի ճանաչված օր է։ Զատուլինը հիշեցրել է, որ 1995 թվականին ՌԴ Պետդուման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և ափսոսանք հայտնեց, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն ճանաչել և չեն պատրաստվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Թուրքիայի նախագահն իր ուղերձը հղեց՝ փորձելով հայերի ու թուրքերի զոհերը  նույն հարթության վրա դնել՝ ներկայացնելով ամեն ինչ այնպես, որ իբր դա փոխադարձ բան է»,- ընդգծեց պատգամավորը։

«Ես տարածքային ամբողջականության հարցերին չեմ անդրադառնում։ Մենք ունենք այս հարցում փորձագետ՝ պարոն Փաշինյանը (նկատի ունի Հայաստանի վարչապետին- խմբ.), ով բոլորին ասել է, թե ինչից է բաղկացած թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և շարունակում է գնալ այս ճանապարհով։ Սա, իմ կարծիքով, խորապես ներքին հայկական խնդիր է, թեև ոչ միայն հայկական։ Ես, չնայած այն ամենին, ինչ առավոտից երեկո կարդում եմ ադրբեջանական կայքերում և բլոգներում իմ մասին, և արդեն որոշ ժամանակ է՝ Փաշինյանի համախոհների որոշ հայկական կայքերում, ով ինձ արգելեց մուտքը Հայաստան 2022 թվականին, երբեք իրեն թույլ չի տվել վիրավորել ադրբեջանական ժողովրդին»,- նշել է Զատուլինը։

Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի գոյության երկար տարիների ընթացքում ինքը մշտապես հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախ կարգավիճակում գոյության իրավունքի ճանաչման և Լեռնային Ղարաբաղի պարագծի երկայնքով տարածքների մի մասի վերադարձի օգտին, որոնք 1994 թվականին անցան հայկական վերահսկողության տակ։

Պատգամավորն այն, ինչ տեղի ունեցավ այս տարիների ընթացքում՝ սկսած 2020-ից, ապա՝ 2023-ից, անվանեց ողբերգություն և պատմություն, որն ապագայում կունենա անվերապահ հետևանքներ։ «Եվ բոլոր նրանք, ովքեր խոսքով կամ իրականում ցանկանում են այս տարածաշրջանումհակամարտող կողմերի միջև ինչ-որ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, չեն կարող աջակցել խնդրի նման լուծմանը»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա. Արցախի նախկին նախարար
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը…
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող...
Հունգարիայի արտգործնախարարը խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց տները
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աջակցում ենք այն ընտանիքներին…
ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության
Լուկաշենկոն իր «եղբայր» Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք
Նշվում է միայն, որ Լուկաշենկոն և Ալիևն այցելել են նորկառույց շենք...
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Միակ իրավական քայլը, որ կարող…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ