Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հանձնարարել է նախարարության պաշտոնյաներին լուրջ նկատողության կանչել Թուրքիայի փոխդեսպանին և հստակ ուղերձ փոխանցել Անկարային։
Կանչի պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարություններն էին և «վարչապետ Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու» սպառնալիքները։
«Դուք, որ աջակցում եք ՀԱՄԱՍ-ի հանցագործների կողմից մանուկներին, մարդասպաններին, բռնաբարողներին այրելուն և դիակները մասնատելուն, վերջինն եք, ով կարող է խոսել Աստծո մասին: Չկա Աստված, ով կլսի նրանց, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ում ձերքո բարբարոս ընկերների կողմից իրականացված վայրագություններին ու մարդկության դեմ հանցագործություններին: Լռե՛ք։ Ամո․թ ձեզ», - գրել է Իսրայելի նախարարն X սոցիալական ցանցում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով մարտի 21-ին Կայսերիում տեղի ունեցած հանրահավաքում, ցանկացել է, որ «Ալլահը Նեթանյահուին տանի դեպի փլուզում»։