Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին բժիշկ Վարդան Հովասափյանի հետ, ում, ըստ մամուլում շրջանառվող տեղեկութունների, ծեծի է ենթարկել ՀՖՖ նախագաh Ռուբեն Հայրապետյանը հերքեց:

Պարո՛ն Հովասափյան, կբացատրե՞ք, թե ինչ է եղել:

Աշխատանքային ինցիդենտ է եղել, երեւի գտել են, որ կարգապահության խախտում է եղել, եւ ազատել են աշխատանքից: Ոչ մի ուրիշ բան չի եղել, եւ դրա շուրջ կրքերը պետք է հանգստացնենք, ախր բան չի եղել:

Այդ դեպքում ինչո՞ւ եք կորել, ինչո՞ւ ոչ ոք, անգամ Ձեր մտերիմները չեն կարող անում կապ հաստատել Ձեզ հետ:

Ուղղակի հիմա իմ տրամադրությունն ընկճված է, որ իմ աշխատանքն եմ կորցրել, եւ դա այն բնագավառն էր, որը սիրում էի եւ աշխատում էի: Իմ տարիքում արդեն դժվար է նոր աշխատանքի մասին մտածել: Միայն այդ առումով է, որ կապի դուրս չեմ գալիս, եւ ուրիշ ոչ մի բան չկա: Թե չէ ես լավ եմ զգում ինձ, ոչ մի բան չի եղել:

Իսկ այդ օրը Դուք Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպե՞լ եք:

Հայրապետյանը հանդիպել է բոլորիս հետ, զրուցել եւ ճանապարհ է դրել, ուրիշ ոչ մի բան չի եղել:

Իսկ ինչո՞ւ են Ձեզ հեռացրել աշխատանքից:

Գիտեք, երեւի հետ գալու ճանապարհին տնօրենը տեղյակ եղավ, որ մենք մի փոքր խմիչք ենք օգտագործել, ընդամենը դա է եղել:

Այսինքն՝ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով կորցրե՞լ եք աշխատանքը:

Այո՛, քանի որ դա աշխատանքային կարգապահության խախտում է:

Իսկ Ձեզ ի՞նչն էր ստիպել խախտել «աշխատանքային կարգապահությունը»:

Դե գրել էին, չգիտեմ ինչ էին գրել՝ տրամադրության հետ կապված: Էդ են գրել անկետայի մեջ՝ «խնջույքային տրամադրության համար»:

Լուսանկարը` «Փյունիկ» ակումբի կայքից

Տպել
Ամենաշատ