News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանը, որպես ՎԶԵԲ գործընկեր, պետք է աջակցի բանկի ընդլայնմանը Աֆրիկայի Սահարայից հարավ գտնվող  մի շարք երկրների, ինչպես նաեւ Իրաքի ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ստեղծման մասին N1 համաձայնագրի հոդվածում՝ ուղղված Սահարայից հարավ Աֆրիկայի երկրների ուղղությամբ բանկի աշխարհագրական ընդգրկման սահմանափակ ապահովմաըն եւ աստիճանական ընդլայնմանը» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մայիսի 22-ին ասել է ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։

Խոսքը, մասնավորապես, N259 բանաձեւի վավերացման մասին է։ 2023թ. մայիսի 18-ին այս բանաձեւը արդեն ընդունվել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի կողմից եւ նախատեսում է դեպի Իրաք եւ Սահարայից հարավ Աֆրիկայի մի շարք երկրներ՝ Կոտ դ՛Իվուար, Բենին, Գանա, Քենիա, Նիգերիա ե Սենեգալ բանկի գործունեության ընդլայնում։

«ՎԶԵԲ-ը սպասում է, որ անդամ երկրները իրենց վերաբերմունքը հայտնեն այս բանաձեւին եւ վավերացնեն այն օրենսդրական մակարդակով»,- ավելացրել է Հակոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարում ես Արցախբանկի Mastercard-ով` շահում ես մինչև 1,000,000 ՀՀ դրամ
Բանկը հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դառնալ Բանկի քարտապան և մասնակցել ակցիային ձեռքբերելով...
Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ
Բանկի մնացած բոլոր քարտերի դեպքում կստանաք վճարման գումարի 1%-ի չափով idcoin...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին...
Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որը հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի...
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը (PCAF) գործընկերություն է ֆինանսական հաստատությունների միջև ամբողջ աշխարհում...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
Ամենաշատ