News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Պետք է նայել հարկային արտոնությունների կազմին. Առհասարակ, կառավարությունը քաղաքականություն ունի, որ ոչ անհրաժեշտ արտոնություններ չլինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ եկել է ժամանակը հասկանալու, թե հարկային պարտավորությունները եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում:

«Պետք է նայել կրոնական բնույթի ոչ կրոնական բնույթի արտոնությունների կազմին: Եթե հարկային օրենսգիրքը բացեք, այնտեղ կտեսնեք շատ դրույթներ, որտեղ արտոնություններ են սահմանված,  բայց կարծում ենք՝ այնքան էլ տեղին չեն:

Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը, որովհետեւ անշարժ գույքի հարկի մասով արտոնությունները մի ձեւակերպում ունեն, ավելացված արժեքի մասով, շահութահարկի մասով այլ: Պետք է նայել»,-ասաց Բադասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը  ամբիոնից հայտարարեց հետեւյալը. «Ցավում եմ, որ եկեղեցին ներքաշվեց այս ամեն ինչի մեջ. կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում: Կարծում եմ, որ այդ հարցը մոտ ժամանակները քննարկենք, որովհետև հերի՛ք եղավ, էլի, մեր էմոցիաների, մեր պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, «Կոկա-կոլա» ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել:

Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պիտի հարկ չվճարեն: Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, ավելի բարձր օրենքից, հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, որը բանակի համար փամփուշտ է գնում: Մեր մեծ հարկատուներն ամենակարևոր մարդիկ են: Նրանք ֆինանսավորում են ՀՀ անվտանգությունը: Հիմա պիտի այդ մարդիկ հարկ վճարեն, իրենք չվճարե՞ն»:

Եկել է ժամանակը՝ հասկանանք, թե հարկային պարտավորությունները եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում. Ալեն Սիմոնյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին...
Կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ պատգամավորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրել է «ՀՀ պետականության դեմ հարձակմանն» աջակցելու մեջ
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի ներսում սադրանք է իրականացվել։ Միաժամանակ, դրսում մարդկանց գրգռել են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ