News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման վերաբերյալ մենք մեր մոտեցումներն ու մտահոգությունները հայտնել ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Մենք ասել ենք, որ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել՝ նախկին ռեժիմների վերադարձի։ Նա ոչ թե պետք է դա հստակ արձանագրի, այլ պետք է ցույց տա։ Միջազգային չափանիշ կա չէ՞, որ ասում է՝ դատավորը պետք է լինի անկախ, նաև պետք է երևա անկախ։ Նույն բանը ես ասել եմ Սրբազանին։

Եթե մեր խորհուրդներն ու մոտեցումները հաշվի առնվեն, շարժումը կունենա ավելի մեծ ժողովրդական աջակցություն, եթե ոչ, ապա կապրենք, կտեսնենք»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան, որտեղ մայիսի 9-ին մեծ հանրահավաք անցկացվեց։ Հաջորդ օրվանից Բագրատ սրբազանի կոչով պարբերաբար անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Այս ամենի ֆոնին հաճախ կարծիքներ են հնչում, թե շարժման հետևում կանգնած են ՀՀ նախկին իշխանությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ