ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Թեհրան: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Մեհրաբադ օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ Դավուդե Մանզուրը:
«Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,- հայտնել էր վարչապետը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Նիկոլ Փաշինյանի հետ Իրան են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված է 12 մարդ: