News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն հրապարակել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին երկու կուսակցությունների կոնգրեսականների խմբի ուղղած դիմումը, որում կոչ է արվում արագացնել սպառազինությունների մատակարարումն Ուկրաինա, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Օրենսդիրները նաեւ իրենց աջակցությունն են հայտնել այն հարցում, որպեսզի Ուկրաինային թույլ տրվի գրոհել թիրախները Ռուսաստանի տարածքում։

Կոմիտեի ներկայացուցիչ, հանրապետական կոնգրեսական Մայք Թըրները հայտնել է, որ կարելի էր Ուկրաինային թույլատրել կրակել Ռուսաստանի ռազմավարական օբյեկտների վրա «որոշակի հանգամանքներում»։

«Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրավիճակն այժմ ավելի վատ է, քան երբեւէ։ Միացյալ Նահանգները պետք է թույլ տա Ուկրաինային որոշակի հանգամանքներում զենք օգտագործել, որը կարող է թիրախները խոցել Ռուսաստանում, ավելի շատ օդաչուներ մարզել F-16-ների համար եւ ուժեղացնել ՀՕՊ ուկրաինական համակարգերը»,- նշել է կոնգրեսական Թըրները։

Օրեսնդիրները կարծում են, որ ուկրաինացիները չեն կարող արդյունավետորեն պաշտպանվել Բայդենի վարչակազմի քաղաքականության պատճառով, որը պետք է փոխել։

«Մեր ուկրաինացի դաշնակիցները խնդրում են թույլ տալ ԱՄՆ զենքի որոշակի տեսակներ օգտագործել Ռուսաստանում կամ նրա կողմից վերահսկվող տարածքներում ռազմավարական թիրախները խոցելու համար... Շատ կարեւոր է, որպեսզի Բայդենի վարչակազմը թույլ տա Ուկրաինայի ղեկավարներին գործողություններ կատարել, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պատասխանեն Ռուսաստանի գրոհին իր ինքնիշխան տարածքում»,- նշվել է նամակում, որը մայիսի 21-ի դրությամբ ստորագրել է 13 կոնգրեսական։

Օրենսդիրները նաեւ Պենտագոնին կոչ են անում ավելացնել ուկրաինացի օդաչուների թիվը, որոնց ԱՄՆ-ը մարզում է F-16-ների համար։

Նրանք ավելացնում են, որ ԱՄՆ ՌՕՈւ տվյալներով՝ մինչեւ 2024թ. վերջը Միացյալ Նահանգները կավարտեն միայն 12 օդաչուների ուսուցումը։

Նամակը ստորագրած կոնգրեսականների մեջ են մի քանի դեմոկրատներ, մասնավորապես՝ կոնգերսականներ Ջիմ Հայմսը, Բրենդան Բոյլը, Անդրե Քարսոնը, Ջեյսոն Քրոուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ու Ուկրաինան պատասխանել են Պուտինի առաջարկին
Նրա խոսքով՝ այս պլանը չի վկայում պատերազմը դադարեցնելու ցանկության մասին...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ուկրաինան վերադարձրել է 254 զոհված զինվորների մարմինները
Ինչպես հայտնել են ուկրաինական շտաբից, զոհվածների մեծ մասը՝ 221 մարդ, կռվել է Դոնեցկի ուղղությամբ...
Երևանի մասնակցությունն Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին «տեղավորվում է Փաշինյանի գծի մեջ». Զատուլին
Նա նշեց, որ Ռուսաստանի հետ խզումը պահանջում է արժեքների վերագնահատում, որով ակտիվորեն զբաղվում է Փաշինյանը...
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան կարող էր Ռուսաստանին ուղարկել մինչև 5 միլիոն հրետանային արկ
Սեուլը գրանցել է առնվազն 10,000 բեռնափոխադրող կոնտեյներ, որոնք կարող են պարունակել մինչև 4,8 միլիոն հրետանի, որոնք Հյուսիսային Կորեայից ուղարկվել են Ռուսաստան...
Պուտինը նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների պայմանները՝ պահանջելով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները
Նրա խոսքով, հենց որ Ուկրաինան սկսի զորքերը դուրս բերել Դոնբասից և Նովոռոսիայից և պարտավորվի չանդամակցել ՆԱՏՕ-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ