News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի եւ արցախցիների երեկվա փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Արցախցիները շատ զգացված են՝ Հայաստան գաղթելուց հետո առաջին դեպքն է, որ նման վերաբերմունքի են արժանանում:

Սրբազանը լսել է բոլորին, արձանագրել խնդիրները, ասել, որ Արցախի հարցը եւ նրանց վերադարձի խնդիրը միջազգային հարթակներում բարձրացնելն իր տեսադաշտում է, որ տեղյակ է Արցախի հանձնախմբի եւ Վարդան Օսկանյանի գործունեությունից, ողջունում է, եւ շեշտել է, որ դա պետք է արվի պետական մակարդակով:

Արցախի ԱԺ պատգամավորներն են խոսել, ողջունել շարժումը: ԱԺ փոխնախագահ Բաղունցն է հանդիսավորությամբ շնորհավորել սրբազանի ծնունդը: Հանդիպմանը ներկա չի եղել միայն Սամվել Շահրամանյանը, քանի որ սրբազանը նախկին նախագահների ֆորմատով հանդիպում է նախաձեռնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բա­ցա­ռել «­կար­միր բե­րետներ»-ի ներ­կա­յու­թյու­նը հա­վաք­նե­րին. Իրավապաշտպան ՀԿ-ներ
Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի...
Հանդիպեցի Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք «Հաւք» ԱԹՍ մրցույթում զբաղեցրել են մրցանակային տեղեր․Փաշինյան (վիդեո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
«Հրապարակ». «Շանթ»-ի սեփականատերը հաղորդում է ներկայացրել զինդատախազի տեղակալի դեմ
Գործարարի եւ դատախազության հնաբնակի միջեւ վեճը, հիշեցնենք, տասնամյակների պատմություն ունի, սակայն...
«Փաստ». Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ
Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են...
«Հրապարակ». Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ
Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ...
Ամենաշատ