News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

 

Նիդեռլանդներն իր քաղաքացիներին այլևս թույլ չի տա այլ երկրներից երեխա որդեգրել: Ըստ Reuters-ի՝ երեքշաբթի դրա մասին հայտարարել է երկրի իրավական պաշտպանության նախարար Ֆրանս Վիերվինդը։ Նա նշել է նաև, որ որդեգրման արդեն սկսված ընթացակարգերը կշարունակվեն։

Վերջին կես դարում հոլանդացի ծնողները որդեգրել են մոտ 40 հազար երեխա 80 երկրից:

Վերջին տարիներին, ըստ Նիդեռլանդների երիտասարդական ինստիտուտի անկախ վերլուծական կենտրոնի վերջին տվյալների՝ այդ պրակտիկան կրճատվել է. 2019-ին որդեգրվել է ընդամենը 145 երեխա, իսկ 2020-ին՝ COVID-19 համաճարակի ընթացքում, որդեգրվել է 70 երեխա:

Նիդեռլանդների կառավարությունն արդեն մոտ երկու տարվա ընթացքում՝ 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի նոյեմբեր որդեգրումների դադարեցում  է սահմանել։

Որդեգրման ոլորտի քաղաքականությունը Նիդեռլանդներում քննության է ենթարկվել, երբ նախկինում որդեգրված ավելի ու ավելի մեծ թվով չափահասներ սկսել են փնտրել իրենց արմատները և հաճախ հայտնաբերել են, որ իրենց ծննդյան փաստաթղթերը կեղծվել կամ կորել են, կամ էլ պարզվել է, որ իրենց որդեգրումն անօրինական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ