News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռոքն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի թոռնուհին՝ դերասանուհի Ռայլի Կիոն, փորձում է կասեցնել Գրեյսլենդի՝ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում հանգուցյալ երգչի տան  վաճառքը, հայտնել է BBC-ն։

Անցյալ տարի մոր՝ Լիզա Մարի Փրեսլիի մահից հետո Կիոն ժառանգել է առանձնատունը և Փրեսլիի ունեցվածքի մեծ մասը։

Այնուամենայնիվ, Գրեյսլենդն այժմ վեճի կենտրոնում է մի ընկերության հետ, որը պնդում է, որ առանձնատունն օգտագործվել է որպես գրավ 3,8 միլիոն դոլար վարկի համար, որը Լիզա Մարին վերցրել է, բայց չի մարել: Կիոն իր հերթին պնդում է, որ վարկի փաստաթղթերը, ինչպես նաև մոր ստորագրությունը կեղծված են։

34-ամյա դերասանուհին հայց է ներկայացրել հինգշաբթի նախատեսված աճուրդը դադարեցնելու պահանջով։ Naussany Investments ընկերությունը, որը պնդում է, թե տրամադրել է վարկը, դեռ չի մեկնաբանել այդ լուրը։

Elvis Presley Enterprises ընկերությունը, որը կառավարում է Գրեյսլենդն ու Էլվիս Փրեսլիի վստահության ակտիվները, պնդում է, որ վարկ երբեք չի եղել, և Լիզա Մարին այն երբեք չի ստորագրել:

Էլվիսը Գրեյսլենդ առանձնատունը գնել է 1957 թվականին և այնտեղ ապրել մինչև իր մահը: 1980-ականների սկզբին 14 ակր հողատարածք բացվեց հանրության համար՝ որպես երաժշտության պատմությանը նվիրված թեմատիկ այգի։ Հաստատության տվյալներով այսօր այն տարեկան մոտ 600 հազար այցելու է ընդունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ