News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երևանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ և միջնաժամկետ նշաձողեր,  ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում է համայնքին:

Կարևորելով համատեղ նախագծերի իրականացումը՝ քաղաքապետն ընդգծել է, որ թափոնների կառավարման առումով քաղաքի ներկայիս կարիքները համակարգային լուծումներ են պահանջում: Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ համայնքը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը տասնամյակների կուտակված խնդիրներին կտա արդյունավետ լուծումներ:    

Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության ընդլայնումն ու համատեղ նոր ծրագրերի իրականացումը՝ Սամեհ Վահբան իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է աջակցել համայնքին ինչպես խորհրդատվական աջակցության, այնպես էլ գործնական ծրագրեր իրագործելու տեսակետից:  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանկի կողմից իրականացված վերլուծության հիման վրա ըստ առաջնահերթության առանձնացնել գործողությունների հստակ ծրագրեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 17-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
ԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ
Այս փոփոխությունների համաձայն՝ արտադրելը կենսական նշանակություն ունի ոչ միայն սպառողների և նրանց շահերի, այլև բարեխիղճ արտադրողների…
2024-ի մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների...
«Հայկական Ավիաուղիների» նոր ուղղությունը՝ Երևան-Ուֆա-Երևան
Հուլիսի 9-ից «Հայկական Ավիաուղիները» ուղիղ կանոնավոր չվերթներ է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ