News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բնակարանի պատուհանից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՏ պոլիտրավմա՝ հարցական» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 3-ամյա Լ․ Ն․-ն է, որը մեկ օր հետո «կատատրավմա, ծոծորակոսկրի, կոնքի, ստորին վերջույթի առաջին մատի կոտրվածք, թոքի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխան մարմնական վնասվածքները ստացել է իրենց բնակարանի ննջասենյակում առկա մահճակալին կանգնելու, պատուհանը բացելու և պատուհանից դուրս ընկնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ