News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 17-ին  Հայաստանում 2-րդ անգամ անցկացվեց Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր  «Չինաստանի միջազգային թեստավորում» (Chinese Testing International) ՍՊԸ-ի կողմից և իրականացվում «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից։ Միջոցառման նպատակն էր խթանել փոխանակումներն ու համագործակցությունը կրթության ոլորտում։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էին 20 առաջատար չինական բուհեր։

Միջոցառման բացման արարողությունը մանսակցել են ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և Լիազոր դեսպան Ֆան Յոնը,«Չինաստանի միջազգային թեստավորում» կենտրոնի ղեկավարը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և այլ պատվավոր հյուրեր:

Իր ողջույնի խոսքում դեսպան Ֆան Յոնը նշել է, որ շատ հաճելի է ցուցահանդեսին տեսնել բազմաթիվ հայ երիտասարդ ուսանողների, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում չինարեն լեզու ուսումնասիրելու և Չինաստանում ուսում ստանալու նկատմամբ։ Հուսով եմ՝ սույն ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ավելի լավ ծանոթանալ չինական համալսարանների ծրագրերին, գտնել համապատասխան ուսումնական հաստատություն և հնարավորինս շուտ իրականացնել Չինաստանում սովորելու իրենց երազանքը։

ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ընդգծել է ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության կարևորության մասին և հաստատել, որ բուհերի ներկայացուցիչները հյուրընկալվել են Բրյուսովի պետական համալսարանում և հանդիպումը անցել է ջերմ մտնոլորտում:

Ցուցահադեսին մասնակցել են շուրջ 2000 աշակերտներ և ուսանողներ, որոնք ստացել են իրենց հետարքրող հարցերի պատասխաննները, ծանոթացել բուհերի երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերին:

2.JPG (234 KB)

3.JPG (245 KB)

4.JPG (244 KB)

5.JPG (239 KB)

6.JPG (313 KB)

mmexport1715973176985.jpg (40 KB)

Տպել
Ամենաշատ