News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ նույն՝ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով, որով այժմ իրականացվում է սահմանազատումը Տավուշի հատվածում։ Այս մասին նա ասաց այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Դա ամենահարմար տարբերակներից մեկն է, եթե ոչ ամենահարմարը: Կարելի է վիճել մեկ-երկու տարբերակի միջև, բայց երբ Սովետական Միությունն այդ սահմանները գծել է, իրենք հիմնականում, միգուցե տեղում հատուկ նաև նպատակ ունենալով, հստակ գծել են Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանը, որովհետև դրանք եղել են Սովետական Միության արտաքին քարտեզները: Բայց մնացած քարտեզներն իրենք հնարավորինս խառնել են, ասել են՝ մեր վարչական տարածքն է: Եվ խնդիրը քարտեզների մեջ եղել է միշտ հստակ փաստաթուղթ գտնել, որտեղ երկուստեք բան կա: Հիմա գտել ենք, ունենք»,- ասաց նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այդ քարտեզները շատ քիչ են տարբերվում իրարից, և խոսքը մասշտաբների տարբերության մասին է:

«Ճիշտ է, խոսքը մետրերի մասին է, բայց այդ մետրը կարող է ինչ-որ բան փոխել հողի վրա, [խոսքը] մասշտաբների մասին է: Մասշտաբավորման տրամաբանության մեջ կա 1-ը 100 հազարի, 1-ը՝ 50 հազարի, 1-ը՝ 25 հազարի մասշտաբային քարտեզ, և այս տարբերակն այս պահի դրությամբ ամենաընդունելին է: Մեզ համար նույնպես շատ ընդունելի տարբերակ է»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին…
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները…
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել...
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ