Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են 77 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների։ Այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն։
«Հանրապետության ՆԳՆ և գլխավոր դատախազության աշխատակիցները վերջին շրջանում իրականացված ինտենսիվ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում թմրանյութերի հանցակազմի մեղադրանքով բերման են ենթարկել 77 անձի, որոնցից 23-ը՝ թմրավաճառներ։ Ձերբակալվել են Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Նիգերիայի քաղաքացիներ»,- ասել է Կուպատաձեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ բացահայտված թմրանյութերի հանցագործությունների թվում եղել է նաև անդրազգային հանցագործություն։ Ծովով Էկվադորից Եվրոպա տարանցիկ Վրաստանի տարածքով հանցագործները փորձել են բանանով տարայի մեջ մաքսանենգ ճանապարհով տեղափոխել 52 կգ կոկաին։ Դեպքի առթիվ ձեռնարկվում են օպերատիվ գործողություններ՝ հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ։
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։