News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ն վերջերս այց է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Մասիս քաղաքում գործող կացարաներից մեկը։ Այցի արդյունքում արձանագրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներ։

Ստորև ներկայացնում ենք ՀԿ-ի հայտարարությունը.

«2023 թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մինչ օրս բախվում են արժանապատիվ կացարանով ապահովված լինելու խնդրին։

Կացարանի իրավունքը սերտորեն կապված է մարդու արժանապատավության, նրա հիմնարար իրավունքների և ազատությունների հետ։

Իրենց տները ստիպված լքած անձինք Հայաստանում հայտնվել են ծայրահեղ ծանր և արժանապատվության հետ անհամատեղելի պայմաններում։ Ոմանք գտել են  ժամանակավոր բնակարան, սակայն առավել խոցելի խմբերը մինչ այժմ բնակվում են պետական և ոչ պետական միջոցների հաշվին գործող կացարաններում։

Բռնի տեղահանված անձինք այսօր ստիպված են լինելու լքել այդ կացարանները՝ չունենալով ապրուստի միջոց և ապրելու տեղ։ 

Այսպես, Արարարատ մարզի Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից պահանջում են լքել կացարանը, քանի որ այն պետք է հիմնովին քանդվի և հետագայում շահագործվի որպես մանկապարտեզ։

2023 թ․ սեպտեմբերից մանկապարտեզը ծառայել է որպես ժամանակավոր կացարան բռնի տեղահանված անձանց համար, չնայած որ շենքը եղել է վթարային։

Մանկապարտեզում բնակվում է 29 անձ (15 ընտանիք), որոնցից 1-ն ունի հաշմանդամություն, 7-ը միայնակ են, 7-ը՝ տարեց և 4-ը՝ երեխա:

Պետությունը պարտավորություն ունի երաշխավորելու բռնի տեղահանված անձանց իրավունքները՝ ապրելու արժանապատիվ պայմաններում, օգտվելու կացարանից, որը կբավարարի անձի հիմնական և հատուկ կարիքները։

Առաջնահերթ պետք է հաշվի առնել բռնի տեղահանված անձանց հատուկ կարիքները, հատկապես կանանց և երեխանների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ովքեր խոցելիության պատճառով բախվում են լրացուցիչ դժվարությունների և խոչընդոտների՝ ապահովելու իրենց կենսական պայմանները։

Նվազագույն կենսական պայմանների բացակայությունը կարող է խաթարել անձի ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կացության իրավունքը համարել է անձի ամենահիմնական կարիքը, ինչից զրկելը կարող է հանգեցնել մարդու արժանապատվության հետ անհամատեղելի վատթարացման վիճակի:

Հետևաբար, պահանջում ենք ՀՀ կառավարությունից ապահովել Արարարատ մարզի Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզում ժամանակավոր բնակություն հաստատած բռնի տեղահանված անձանց  անվտանգ և նրանց կարիքներին համապատասխան կացարանով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Մեզ վրա ծախում են մի բան, որը վաղուց մերն էր. Փաշինյանն անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել. Զուրաբյան
Խոսքն այն մասին է, որ իբր թե այս 4 գյուղը վերադարձնելու արդյունքում Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատումը պետք է կատարվի 1991-ին գոյություն ունեցող...
Իրենք չար են ու նեռի ծնունդ, Արցախը հանձնեցին. զոհվածի մայր
Թող իր երեխաները հանուն ոչինչ գնան, ինքն էլ մեր նման հպարտ ման գա, ոնց մենք ենք հպարտ...
Ինչ պետք է անի արցախցի ընտանիքը, եթե որեւէ հիմքով բնակարանային աջակցության ծրագիրը մերժվել է. պարզաբանում է պաշտոնյան
Հունիսի 14-ին Կառավարության կողմից հասատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի...
Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
 Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի...
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները…
Ամենաշատ