News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք, 2022 թվականին՝ 37 612։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2021 թվականին արձանագրվել էր հանցագործության 30 245 դեպք։ Հատկանշական է, որ աննախադեպ կերպով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե 2022 թվականին գրանցվել է 880 դեպք, ապա 2023 թվականին՝ 1678։ Ստացվում է, որ մեկ տարվա մեջ աճը կազմել է 798 դեպք կամ 90,7 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645- ով կամ 119 տոկոսով): Այս տարվա վիճակագրությունը կամփոփվի տարին փակելուց հետո, սակայն պարբերական դարձած մամուլի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանցագործությունների աճի տեմպը շարունակվելու է նաև այս տարի։

Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների, գողությունների, ավազակային հարձակումների, կրակոցների մասին և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ դպրոցներում (կամ դպրոցամերձ շրջանակներում դպրոցականների մասնակցությամբ) հաճախակի են դարձել այնպիսի դեպքերը, ինչպես խուլիգանությունը, ծեծկռտուքը, կրակոցները և այլն։ Շատացել է նաև թմրամիջոցների շրջանառությունը, իսկ թվային հարթակների կիրառման արդյունքում դրանք դեռահասների համար դարձել են հեշտ հասանելի։ Ու տպավորություն է, որ ընդհանրապես իրավապահ համակարգ, մասնավորապես ոստիկանություն, որպես այդպիսին, չունենք։ Բայց բավական էր, որ, օրինակ՝ Բագրատ Սրբազանը հայտարարություն աներ այն մասին, որ հավաքվում ենք Օպերային մերձ տարածքում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ինչ-որ միջոցառման, ապա միանգամից պարզվեց, որ ոստիկանություն կա, այն էլ՝ ինչ քանակության:

Այսինքն, երբ խոսքը իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն է վերաբերում, ապա ոստիկանների պակաս ընդհանրապես չկա։ Հազարներով լցվում են, շրջափակում այն տարածքները, որտեղ գտնվելու է Նիկոլ Փաշինյանը, փակում են փողոցները, ամենափոքր ակցիայի դեպքում անգամ մի քանի շարքով փակում են կառավարության շենքը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ոստիկանները անհավասարաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ՝ վայրագություններ դրսևորելով ու բռնություններ կիրառելով։ Լավ, եթե այսքան շատ ոստիկան կա, ապա այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին ամբողջ համակարգով չեն պաշտպանում, ընդհանրապես ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ են ընդհանրապես աշխատավարձ ստանում, սուրճ խմելո՞ւ։ Ընդհանրապես, ո՞ւմ են պետք, եթե ոչ մի գործ չպետք է անեն, կարգուկանոն չպետք է պահպանեն։

Միայն Նիկոլ Փաշինյանի անձը պաշտպանելու համա՞ր են: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում վթարների քանակը չի նվազում, իսկ մայրաքաղաքում երթևեկության կազմակերպումը ծայրաստիճան բարձիթողի վիճակում է։ Ով ինչպես ցանկանում, վարում է տեսախցիկներից հեռու հատվածներում: Գումարած՝ բավական է մի փոքր վթար տեղի ունենա, և ամբողջ փողոցը մերձակա ճանապարհների հետ մեկտեղ ժամերով խցանվում է։ Ընդհանրապես, Երևանում խցանումները դարձել են անլուծելի թվացող գլխացավանք։ Երբ այս հանգամանքը մատնացույց ես անում, ասում են՝ պարեկների թվաքանակը բավարար չէ։

Երբ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման մասին ես խոսում, ասում են՝ ոստիկանների քանակը բավարար չէ: Բայց բողոքի ակցիաները ճնշելու, Նիկոլ Փաշինյանին ամուր պաշտպանելու համար ոչ միայն այդ քանակը բավարար է, այլև հաճախ այնպիսի տպավորություն է, որ կարծես ոստիկանապետության հետ գործ ունենք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է. ՔՊ–ն բոյկոտեց արտահերթ նիստը (ուղիղ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Ազգային ժողովում ընդդիմադիր խմբացկությունների պահանջով արտահերթ նիստ է հրավիրված...
Պետք էր ստեղծել մի քաղաքական ուժ, որը ժողովրդի համար ավելի ընկալելի կլինի, քան չընկալելի Նիկոլ Փաշինյանը. Զուրաբյան
Եթե ընդդիմության ցանկալի արդյունքը Փաշինյանի հրաժարականն էր, դրա համար մի քիչ ավելին պետք էր անել...
Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները. Ինչի՞ համար. Դավիթ Անանյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին
Այսօր, երբ հայտնի դարձավ, որ իշխող խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու օրենքի ուժով հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստին, մի...
Արտահերթ նիստին չմասնակցելու ՔՊ-ի որոշումը հակասահմանադրական է. Լեւոն Զուրաբյան
ՔՊ-ի հայտրարությունը, թե իրենք չեն ներկայանա այսօրվա ԱԺ արտահերթ նիստին...
Հարցը գալիս է նրան, թե դու որ կողմում ես՝ եկեղեցո՞ւ, թե՞ իշխանությունների. Թեւան Պողոսյան
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը պետք է լինի մեր բոլորի շարժումը, այն...
Մարդիկ կառչած չեն մանդատներից, վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ լինի. Սրբազան
Սրբազանը նշեց, որ երեկ ևս այցելել է հիվանդանոցներ, պետք է կալանավորվածների ընտանիքներին այցելի և, ըստ նրա, ոչ ոք ընկրկելու խնդիր չունի։ «Նույնիսկ ինձ են…
Ամենաշատ