News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների վարչակազմը մտավախություն ունի, որ Իրանի իշխանությունները կարող են մեղադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմանը ներգրավվածություն ունենալու մեջ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ նրանց՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Թեհրանի արձագանքին՝ հույսը դնելով տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանման վրա և միևնույն ժամանակ վախենալով, որ հիպոթետիկ մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության սրման։ Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ մոտ ապագայում իրանական քաղաքականության մեջ փոփոխություններ դժվար թե լինեն։

Ըստ Politico-ի՝ մայիսի 19-ին ԱՄՆ պաշտոնյաները անհանգիստ հետևում էին որոնողափրկարարական գործողություններին՝ «ժամերով ենթադրություններ անելով, թե ինչպես կարող է կործանումը փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում»: «Իսկապես այսպե՞ս է սկսվում երրորդ համաշխարհային պատերազմը» հարցը որոշ ժամանակ դադարել է խելագար լինելուց, ասել է պարբերականի զրուցակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ