News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. « «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից սկսյալ, իսկ վերջին մեկ շաբաթում՝ առավել ևս, անզեն աչքով էլ ակնհայտ է, որ հիմնական լրատվամիջոցների սոցցանցերում և հենց կայքերում ուշագրավ պրոցեսներ են ընթանում՝ կապված դիտումների քանակի ու մեկնաբանությունների հետ: Բանն այն է, որ բավական է Բագրատ Սրբազանի նկարով որևէ նյութ հայտնվի որևէ կայքում և այդ լրատվամիջոցի սոցցանցային էջում, միանգամից աճում են ոչ միայն դիտումները, այլև «արձագանքները» (հիմնականում՝ «ջղայնիկի» տեսքով) ու մեկնաբանությունները: Վերջիններիս հեղինակների էջերը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեծամասամբ կա՛մ նոր բացված էջեր են՝ առանց որևէ գրառման, կա՛մ հին լինելով՝ դարձյալ որևէ գրառում չունեն: Նկարներն առավելապես կեղծ են, շատերը նույնիսկ նկար չունեն:

Այսինքն, ակնհայտ ստեղծված են «քոմենթ գրելու» և «ջղայնիկ» դնելու համար: Իսկ իրական կամ գոնե բավարար տեղեկատվություն պարունակող էջերի օգտատերերը, որպես կանոն, կատարում են բացարձակ անգրագետ տեքստերով, բազմաթիվ սխալներով, հիմնականում՝ լատինատառ գրառումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի: Արշավին միացել են նաև մերձիշխանական սատելիտները:

Ավելին, դրանցից մի քանիսն այնքան են «խորացել» ֆեյք ստեղծելու գործընթացում, որ իրենք իրենց գրառումների տակ են ստիպված տասնյակներով մեկնաբանություններ թողնում ու հաճախ հայտնվում զավեշտալի վիճակում՝ թե՛ գրառումների կրկնության առումով, թե՛ բացարձակ զրոյական ճանաչում և հեղինակություն ունեցող անձի՝ սխալներով լեցուն, իմաստ չպարունակող գրառումների տակ, ասենք, 50-ից ավելի գովերգող մեկնաբանության հայտնվելու տեսակետից:

Փորձագետների համոզմամբ, սակայն, Փաշինյանի «փիառչիկներն» իրականում «արջի ծառայություն» են մատուցում նույն Փաշինյանին, քանզի Բագրատ Սրբազանի նկարով նյութերի տակ մեծ քանակությամբ մեկնաբանություններն ու «ջղայնիկները» բազմապատկում են Սրբազանի ասելիքի ու շարժման գաղափարների տարածումը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ
Չէ, բայց սա արդեն զավեշտից անդին է: Փաշինյանի ՔՊ-ն, ուրեմն, խոսում է «կեղծ օրակարգից» ու «Հայաստանի...
«Ժողովուրդ». Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին
Վիրավորվելու, բռնության կիրառման մասին խոսք չկա...
«Փաստ». Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է
Անկախ ամեն ինչից՝ Եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային, բարոյականության ուղենիշ է եղել...
«Ժողովուրդ». Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ինչու՞ է Անի Սամսոնյանը դուրս եկել ԼՀԿ-ից
Նախ՝ տեղեկացանք, որ Անի Սամսոնյանը դեռ վաղուց է ԼՀԿ-ն լքելու մտադրություն ունեցել, քանի որ տեւական...
Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է. ՔՊ–ն բոյկոտեց արտահերթ նիստը (ուղիղ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Ազգային ժողովում ընդդիմադիր խմբացկությունների պահանջով արտահերթ նիստ է հրավիրված...
Պետք էր ստեղծել մի քաղաքական ուժ, որը ժողովրդի համար ավելի ընկալելի կլինի, քան չընկալելի Նիկոլ Փաշինյանը. Զուրաբյան
Եթե ընդդիմության ցանկալի արդյունքը Փաշինյանի հրաժարականն էր, դրա համար մի քիչ ավելին պետք էր անել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ