![](img/news/82/44/14/default.jpg)
Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, ուռել էր հարվածի հետևանքով, բայց արդեն գրեթե անցել է: Այս մասի այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Արսեն Գրիգորյանը:
«Երևի թե հիվանդանոց չեմ դիմի, ոստիկանություն նույնպես չեմ դիմելու, չեմ ուզում»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի ճանապարհից քաղաքացիներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու ժամանակ առաջացած քաշքշուքի հետևանքով վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, Կիրանց գյուղի ճանապարհից ոստիկանները և կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել 14 քաղաքացու, որոնք ցանկանում էին մտնել գյուղ:
Դեպքից ժամեր անց Ոստիկանութկյան Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիներն ազատ էին արձակվել: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկություններով, քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: